Ապրիլի 9-ին ժամը 14:20-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետեւանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Գեւորգի Հարությունյանը:

Զինծառայողը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առիթով, կատարվում է նախաքննություն: