ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան այսօր՝ ապրիլի 14-ին ագրեսիա են սկսել Սիրիայի դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը: Ըստ այդմ, սիրիական հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղում հրթիռային հարվածները Սիրիայի տարածքում:

Al-Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով ականատեսներին, հաղորդել է, որ հարվածներից մեկը եղել է Դամասկոսի հյուսիսում Բարզե շրջանում: Հարձակման է ենթարկվել այնտեղ տեղակայված գիտահետազոտական կենտրոնը: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: