Պաշտպանական բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մայիսի 13–ին հակառակորդի արձայած ծանր վիրավորում ստացած Շամխալ Պետրոսյանի առողջական վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ։ Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է, որ քննարկվում է զինծառայողին Երեւան տեղափոխելու հարցը։ Եթե առողջական վիճակը թույլ տա, վաղը ուղղաթիռով կտեղափոխեն Երեւան։

Ավելի վաղ NEWS.am–ը գրել էր,որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 13–ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացած զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: