Մայիսի 22-ին ժամը 13:30-ի սահմաններում Հայաստանի հարավարեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է 1998 թ. ծնված ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի դին՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Գերատեսչության փոխանցմամբ՝ Մարտին Խաչատրյանը զորակոչվել է 2017 թվականին, Գյումրիի զինկոմիսարիատից:

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: