ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը ճիշտ է համարում, որ ՀՀ վարչապետն իրեն ազատել է պաշտոնից:

«Պարոն վարչապետը ինձ ներկայացրել է իր որոշման հիմքերը, պատճառները: Ես բավարարված եմ եւ գտնում եմ, որ ճիշտ է արել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին Հակոբյանը հրաժարվել է խոսել. «Դրանք տեղավորվում են այն քաղաքականության մեջ, որը վարում է վարչապետը զինվորական պաշտոն զբաղեցրած անձանց նոր շունչ տալու կոնտեքստում»,-ասաց նա:

Նշենք, որ Մովսես Հակոբյանը երեկ՝ մայիսի 24-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնում: