ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, Գևորգ Խաչատրյանի վիճակը կայուն ծանր է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Գեւորգ խաչատրյանին Ստեփանակերտից տեղափոխել հնարավոր չի եղել, որի պատճառով Երեւանից բժիշկների խումբ է ժամանել Ստեփանակերտի հոսպիտալ։

Ավելի վաղ NEWs.am–ը գրել էր հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը: