Մինչ գիշերը բացահայտվում էին Արա Վարդանյանի կատարած խաղադրույքները, Բաքվում կրկին անջատվել է էլեկտրականությունը, մետրոյում քաոս էր ամբողջ գիշեր, իրականացվում էին խուճապային տարհանումներ, ճանապարհներին եղել են բազմաթիվ վթարներ խավարի պատճառով:

Պարզվում է՝ Մինգեչաուրի ՀԷԿ-ը այդ երկրի էլեկտրաապահովման հիմնական աղբյուրն է, որի շարքից դուրս գալու դեպքում Ադրբեջանը հայտնվում է քաոտիկ վիճակում: Երեկ գրեթե ամբողջ օրը Ադրբեջանը էլեկտրաէներգիա էր ներկրում Ռուսաստանից և Իրանից, սակայն հետո ինչ-որ խնդիր է առաջացել, որի պատճառով այն դադարեցվել է:

Հաշվի առնենք, որ Ադրբեջանի կոմունիկացիոն հանգույց Եվլախ քաղաքը Արցախի սահմանից հեռու է ընդամենը 35 կմ, խոցելի է 37-38 կմ-ից, իսկ դրա հնարավորությանը հայկական ԶՈՒ-ն տիրապետում է: Եվլախում են նաև Ադրբեջանի երկաթուղային ցանցի բազմաթիվ խաչմերուկներ:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10155790129568831