Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում տարբեր հանգամանքներում մահացած զինծառայողների ծնողներին, ովքեր տարիներ շարունակ պահանջում են պատժել իրենց որդիների մահվան մեղավորներին։ Սևազգեստ մայրերը մշտապես իրենց բողոքի ձայնը բարձրացրել են, սակայն անարդյունք։