Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ ադրբեջանական կողմից գիշերը կրակոցներ են եղել: Այս մասին  հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական կողմից Ճամբարակի ուղղությամբ դիրքերի վրա նաեւ քաղաքի ուղղությամբ են կրակել հրազենային զինատեսակներից»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իր տեղեկություններով ծանր հետեւանքներ չկան: