Ադրբեջանի՝ Իսրայելից ձեռ բերված զենքերը օպերատիվ մարտավարական հրթիռներ են, որոնց հեռահարությունը 300 կմ է: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:

«Դրանք օպերատիվ մարտավարական հրթիռներ են, որոնց հեռահարությունը 300 կմ է: Նույնատիպ զենք մենք էլ ունենք, նաեւ խոցելու հնարավորություն ունենք»,-ընդգծեց Լեւոն Մնացականյանը:


Անդրադառնալով Մինգեչաուրի ջրամբարը ռմբակոծելու հնարավորության մասին հարցին, նախարարը պատասխանեց. «Հնարավորություն ունենք կաթվածահարելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում»: