ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է պնդմանը, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն «իր հագով» Սահմանադրություն էր ընդունել՝ սահմանելով սուպերվարչապետական համակարգ:

Հարցին, թե չե՞ք փոշմանել, որ հիմա փաստորեն սուպերվարչապետական Սահմանադրություն եք կարել, որը ստացվել է Նիկոլ Փաշինյանի հագով, Բաղդասարյանը կարճ պատասխանեց. «Բարով մաշի»։


«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մեջ եղել է, որ ինքը պետք է լիազորությունների բաշխում կատարի եւ ԱԺ լիազորությունների մեծացման հետ կապված եւ ՀՀ նախագահի, բայց մենք առայժմ նման առաջարկություն չենք ստացել»,-լրագրողների հետ զրույցում նշեց նա:

Բաղդասարյանը ընդգծեց, որ այս իրավիճակի համար իրենք շատ հարմար Սահմանադրություն են ընդունել, որտեղ վարչապետը պետք է լինի որոշումներ կայացնող անձ: «Երբ վերջակետ կդնենք ղարաբաղյան խնդրին, լուծում ստացած կլինի, այդ ժամանակ բավականին լուրջ փոփոխություններ կարող ենք կատարել ոչ միայն Սահմանադրության, յալեւ շատ այլ հարցերում»,-ասաց նա: