Եթե ոչ մինչեւ այս տարվա վերջ, ապա հաջորդ տարվա սկզբից զինված ուժերում եւ զինծառայողների ներքնաշորերի մասով, եւ կոշիկների ու համազգեստի մասով որակական շատ լուրջ փոփոխություններ են լինելու: Այս մասին  նշեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով փաստին, որ բանակում անորակ վարտիքների մեծ խմբաքանակ էր հայտնաբերվել եւ քրգործ է հարուցված:

«Արդեն իսկ համապատասխան բանակցությունները վարվում են: Գնումների գործընթաց գոյություն ունի, ժամանակային առումով ՊՆ-ն չի կարող այդ գնումների գործընթացներով սահմանված ժամանակահատվածները կրճատել: Այդ գործընթացն արդեն սկսված է»,-ասաց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ այս պահին չի կարող ասել, թե որ ընկերություններին կպատվիրվեն, դա պարզ կլինի գնումների գործընթացով պայմանավորված ընթացակարգերը պահպանելուց հետո: