«Շանթ 2018» զորավարժությունների սցենարը վերցված է տարածաշրջանում իրավիճակը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԳՇ պետ Արտակ Դավթյանը։

Համաձայն զորավարժությունների սցենարի՝ իրավիճակը սրվել է տարածաշրջանում, եւ Ադրբեջանը, օգտվելով իրավիճակից, որոշել է հարձակվել Արցախի վրա։ Այդ ամենը տեղի է ունենում Թուրքիայի ակտիվ աջակցության պայմաններում։ Ռազմական գործողություններ են ընթանում Արցախում, զուգահեռ Ադրբեջանը փորձում է ներքաշել նաեւ ՀՀ–ին՝ հրետանակոծելով սահմանամերձ մարզերը։ Թուրքիայից փախստականների հոսք է գալիս։ Հայտնաբերվել են հակառակորդի դիվերսիոն խմբեր։ ՀՀ–ն դիմել է ՀԱՊԿ–ին, միջոցներ են ձեռք առնվել հայ–ռուսական միացյալ զինված խմբավորման շրջանակներում։


«Զորավարժությունների նպատակը պետական կառավարման մարմիններին արտակարգ դրությանը մարզելն է։ Թերությունների մասին որպես այդպիսին դեռ շուտ է խոսել, անհրաժեշտ է ամեն ինչ վերլուծել։ Սակայն արդեն տեսանելի է մի քանի կառույցներում նման իրավիճակներում գործողությունների փորձի պակասը»,–շեշտեց Դավթյանը։