Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օր է:
Ռոբերտ Աբաջյանը զոհվել է ապրիլի 2-ին` արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս:
Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին, Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով:
2017-ի ապրիլին, թիվ 147 հիմնական դպրոցն անվանակոչվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, այդ դպրոցի շրջանավարտ Ռոբերտ Աբաջյանի անունով:

Ավելի վաղ դպրոցի ռազմագիտության դասասենյակն էր անվանակոչվել նրա անունով:
Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 22 տարեկան: