ՊՆ N զորամասում երեկ՝ դեկտեմբերի 17–ին, գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած 19–ամյա զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հայտնեցին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից։

«Այս պահին զինծառայողին տեղափոխում են մեզ մոտ։ Վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին չգիտենք»,– հայտնեցին հոսպիտալից։


Նշենք, որ դեպքի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը ոչինչ չի հայտնել։ Պարզ չէ՝ զինծառայողն ինչ պայմաններում է հրազենային վնասվածքը ստացել։