Ժամանակակից պատերազմում անչափ կարեւոր նշանակություն ունի բազմագործառնական ավիացիան: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Պատասխանելով Հայաստանի կողմից Սու-30ՍՄ կործանիչի գնման մասին հարցին՝ Հովհաննիսյանը նշեց, որ այս ուղղությամբ աշխատանք է տարվում, եւ սա անչափ կարեւոր հարց է, սակայն չի կարող հայտնել, թե որ փուլում է:

Հստակեցնելու փորձին՝ համապատասխան պայմանագիր ստորագրվա՞ծ է, թե՞ ոչ, Հովհաննիսյանը կրկին պատասխանեց մանրամասներ հայտնելու մերժմամբ:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ միջոցներով են օդանավերը ձեռք բերվում՝ Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ սպառազինությունը գնվում է ինչպես վարկային, այնպել էլ բյուջետային միջոցներով: