Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանն ապրիլի 30-ին՝ երեկոյան 20:00-ի մոտակայքում, Գանձասար-Ստեփանակետ մայրուղու վրա ավտովթարի է ենթարկվել, մարմնական վնասվածքներ ստացել: Մյուս քաղաքացուն՝ Ադելա Աբրահամյանին ուղղաթիռով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Վահան Բադասյանը խոստանում է՝ քննություն կընթանա, ինքը մանրամասն կպատմի տեղի ունեցածը:

Հատկապես կասկածելի է մայրուղու վրայի երրորդ մեքենան, որի վարորդը մեքենան վարել է առանց ավտոմեքենայի լույսերը միացնելու.«Կխնդրեի, որ իմ համակիրները ավելորդ մեղադրանքներ չհնչեցնեին, ոչ թե նրա համար, որ ինձ մոտ վախ կա, այլ որպեսզի կասկածանքերը չվերածվեն ավելորդ մեղադրանքի: Վերջին շրջանում ես մի քանի խորը բացահայտումներ և պատասխանատու հայտարարություններ եմ արել, և հիմա էլ ես այդ հայտարարությունները պնդում եմ և շարունակելու եմ պնդել, ինչ էլ որ լինի: Եվ եթե նույնիսկ ինչ-որ մարդիկ փորձում են միտումնավոր դա անել, ինձ վախեցնել, սխալվում են, քանի որ Հայաստանը՝ Արցախը ներառյալ, մենք պետք է անպայման ոտքի կանգնեցնենք, մենք պետք է վնասազերծենք և չեզոքացնենք մեր երկրում տեղի ունեցող բոլոր նեգատիվ երևույթները, իսկ եթե այդ ընթացքում լինեն զոհեր, թեկուզ և ես, թող լինեն, ես ոչ մի բանի առջև չեմ կանգնելու, ավելի եռանդով եմ պայքարելու»,-ասաց Վահան Բադասյանը: