Արցախի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, այսօր՝ մայիսի 4-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորված Ագանիկ Զորոգլյանը քիչ առաջ վիրահատվել է եւ տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ:

NEWS.am-ի հաղորդմամբ, զինծառայողը վիրավորումն ստացել է գլխի շրջանում:

21-ամյա զինծառայողը նախորդ տարի Ռուսաստանի Դաշնությունից էր եկել՝ կամավոր բանակ զորակոչվելու համար: Ներկայումս նրա ընտանիքն ապրում է ՌԴ-ում: Ողջիում տատն ու պապն են ապրում:

Նա բանակ է զորակոչվել 2018-ի հունվարին, այսինքն 1 տարի 4 ամիս առաջ: