Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով երեկ՝ հուլիսի 15–ին հրդեհ է բռնկվել։ Սահմանամերձ Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը  տեղեկացրեց, որ հրդեհը բռնկվել է ադրբեջանական կողմում, ամենայն հավանականությամբ կրակային վարժությունների կամ զորավարժությունների ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով։

Ադրբեջանական կողմում կրակը շուրջ 10 ՀԱ տարածվել է եւ անցել հայկական կողմ։


«Գյուղացիների ու հրշեջների օգնությամբ մարել ենք կրակը՝ թուլ չտալով մոտենա մեր վարելահողերին։ Հրդեհի տարածումը կանխել ենք, բայց կարծես թե նորից է տարածվում»,–ասաց մեր զրուցակիցը։

Հայ–ադրբեջանական սահմանին բռնկված հրդեհի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանը։