Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու կասկածանքով բերման ենթարկված 51–ամյա կինը համապատասխան բացատրություն տալուց հետո ստորագրությամբ ազատ է արձակվել։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ Եռաբլուրում ապրիլյան հերոսների շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպք էր արձանագրվել, ավելին՝ նաև համայնքային գերեզմանատներում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանը դեռ հուլիսի 23-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն: Իսկ Yerkir.am-ին ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ պաշտպանության նախարարությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու դեպքով ոստիկանությունից ստացած նյութերն ուղարկել է ռազմական ոստիկանություն։