ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է լուրերը, որ Հայկական զինուժը Տավուշի հյուսիսային հատվածում զբաղեցրել է նոր բնագիծ՝ վերահսկողության տակ վերցնելով Վրաստանից Հայաստան մտնող գազատարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին։

 Ռազմաստրատեգիական նշանակության օպերացիան իրականացվել է 3-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների կողմից՝ գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ։

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայկական ԶԼՄ-ներին կոչ էր արել կուլ չտալ Բաքվի քարոզչական խայծերը եւ այդպիսով չլծվել այդ քարոզչությանը, ինչն իսկապես խնդիր է, հատկապես առցանց ԶԼՄ-ներում:

Նա ասել է, որ հայկական կողմը չի բարձրաձայնում իր նվաճումների մասին՝ զինվորականներին հարվածի տակ չդնելու համար: