Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Opel մակնիշի 36 QD 172 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում՝ Արմավիր քաղաքի սկզբնամասում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել դեպի Երևան ընթացող թիվ 207 երթուղին սպասարկող Արմավիր-Երևան ГАЗель մակնիշի 0279 Լ համարանիշի ավտոմեքենային և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ, որոշ ժամանակ անց, գիտակցության չգալով՝ մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: