Գեղարքունիքի մարզում, այսօր` հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12:00-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 59.4 կմ հատվածում, բախվել են Երևանի բնակիչներ, 32-ամյա Դավիթ Դավթյանի վարած Opel Astra մակնիշի և 40-ամյա Աշոտ Անանյանի վարած Mitcubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 38-ամյա Լ.Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով, Օպելի վարորդ Դ. Դավթյանն ու հիվանդանոց տեղափոխված վիրավորը աշխատում են «Տարոն» ՍՊԸ-ում` որպես հրուշակագործ, իսկ Mitcubishi Pajero-ի վարորդ Ա. Անանյանն աշխատում է «ԳԱՎ Մոթորս» ՍՊԸ-ում` որպես տնօրեն: