Հրազդան-Հանքավան ճանապարհի 5-րդ կմ-ին «Մերսեդես-230»-ը սեպտեմբերի 16-ին, ժամը 10.20-ի սահմաններում, բախվել ձիով ընթացող սայլակի, ինչի հետեւանքով սայլակի մեջ գտնվող 3 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: