Կառավարությանն ասել եմ, որ այս ծրագիրը չպետք է անցնի, քանի որ կատարյալ անհեթեթություն է: Այս մասին հավաքի ընթացքում նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Շատերն ասում են, թե սա քաղաքական պայքար է, սակայն սա պայքար է հիմարությանը վերջ տալու համար», - նշեց նա, հավելելով, որ նման բան աշխարհում չկա:

«Մենք փողը տալիս ենք, որ իրենք տանեն լափեն: 45 տարով պարտք տալ հնարավո՞ր է: 45 տարի հնարավո՞ր է հաշվել պարտքի իրական արժեքը: 45 տարով պարտք տալը Գինեսի ռեկորդ է, կատարյալ հիմարություն, դիմում եմ կառավարությանը, թող ասեն սենց բան կա աշխարհում՝ տելեվիզրով կուկարիկու կկանչեմ», - եզրափակեց նա: