Սամվել Պետրոսի Գևորգյան (1950 - 1992) - Արցախյան ազատամարտի հրամանատար: Սպորտի վարպետ:

Սամվել Գևորգյանը 1989 - 1990 թթ. հանդիսացել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի շտաբի պետ, իսկ 1990 թվականից՝ «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար:

1990 - 1992 թթ. մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Իջևանի (Կիրանց), Ճամբարակի, Գորիսի (Կոռնիձոր), Վարդենիսի և ԼՂՀ Ասկերանի (Խոջալու), Բերձորի (Լաչին), Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Զոհվել է 1992 թվականի հուլիսի 3-ին՝ Մարտակերտում, երբ կրակն իր վրա վերցնելով՝ ապահովել է «Նաիրի» կամավորական ջոկատի ազատամարտիկների նահանջն ապահով դիրքեր:

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: