Լքված երեխաներին օգնելու ցանկությունը շուրջ 1 տարի առաջ միավորեց Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին: Նրանք որոշել էին բարեգործական նպատակով նկարահանել ֆիլմ, ստացված հասույթն էլ փոխանցել Խարբերդի մասնագիտացված մանկատանը:

Ինչպես ասում են ֆիլմի ստեղծման մասնակցիները՝ ֆիլմը նկարահանվել է առանց բյուջեի ու հովանավորների, զրո դրամով: 

Բարեգործական նպատակով նկարահանված այս ֆիլմն արդեն պատրաստ է: Ֆիլմը կոչվում է «Ժամանակ» և այն մեծ էկրան է բարձրացել հունվարի 20-ին: 

Ֆիլմի ռեժիսորն Անդրանիկ Տոնոյանն է, պրոդյուսեր-օպերատորը՝ Կարեն Վարդանյանը, սցենարիստը՝ Աստղիկ Դերձյանը, երաժշտության հեղինակը՝ Վահագն Rush-ը, իսկ գլխավոր դերերում են Նունե Ղարիբյանն ու Գարիկ Միքայելյանը: 

Ֆիլմը, ըստ էության, մելոդրամա է և պատմում է երկու ճակատագրերի մասին: Ֆիլմի սյուժեն զարգանում է 2 հերոսների շուրջ, որոնցից մեկը չունի ապրելու հնարավորություն, բայց պայքարում է հանուն կյանքի, մյուսն ունի այդ հնարավորությունը, բայց մտածում է ինքնասպանության մասին: