Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Մոսկվայի կենտրոնում սպանվել է ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը: Սպանությունը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ: Նախնական տվյալներով անհայտ անձը կրակել է Նեմցովին մեջքից, երբ նա ուղեկցուհու հետ քայլում էր Մեծ Մոսկվորեցկի կամուրջով: 

Ոստիկանության տվյալներով կրակել էին գրեթե 6 անգամ: Աղջիկը չի տուժել, իսկ մարդասպանը, ականատեսների պատմածով, նստել է սպիտակ գույնի մեքենա և հեռացել: 

Բորիս Նեմցովը ռուսական քաղաքական աշխարհի նշանավոր կերպարներից մեկն էր, ազատական ռեֆորմատոր, որը հայտնի էր դեռևս Բորիս Յելցինի տարիներին, իսկ ներկայիս նախագահի կառավարման տարիներին դարձավ իշխանությունների դաժան քննադատ: Նեմցովը 55 տարեկան էր, ուներ 4 երեխա, մասնագիտությամբ միջուկային ֆոզոկոս էր, բնապահպան: