Թուրքիան հետ է կանչել Լյուքսեմբուրգում Թուրքիայի դեսպանին: Այս քայլի համար հիմք է հանդիսացել Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն, նրանք խստորեն դատապարտում և հերքում են Լյուքսեմբուրգի խորհրդարանի որոշումը, որը 1915թ.-ի դեպքերը անվանել է «ցեղասպանություն»:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ երբ խորհրդարանները միջազգային դատավորի դեր են ստանձնում, ապա բռնություն են գործադրում պատմության և իրավունքի նկատմամբ: Դեսպանը հետ է կանչվել Անկարա խորհրդակցության համար: 

Հիշեցնենք նաև, որ մայիսի 6-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանը միաձայն ընունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև