Մեր լրատվամիջոցն ստացել է բազմաթիվ բողոքներ Էրեբունի զանգվածի ջրի հետ կապված։ Խնդիրը նրանում է, որ բնակիչները պնդում են, թե ջրի որակը փոխված է։ 

Իսկ այս շոգին, այն էլ Էրեբունի զանգվածում, դիմանալն առանց ջրի բարդ է։ Բնակիչները բորբոքված են։ YerevanNews.am-ը կապ հաստատեց բնակիչների հետ։

« Այս ամառվա կեսին ինչ անենք, այ բալա՛, 2-սս էլ մեծ մարդիկ ենք, ոչ ջահել ունենք տանը, որ մի տեղից կարա ջուր բերի, ստիպված խմում ենք, բայց անտանելի է»-ասաց 78-ամյա բնակչուհին։

Մեկ այլ բնակիչ բողոքեց ասելով. « Փող վերցնելիս լավ են, պարտաճանաչ են, բա հիմ ուր են, խի՞ պիտի էս ախպը խմենք, այ, աղջիկ ջան, մի փոքր ինքդ խմիր ու կհամոզվես»։

Իսկ փոքրիկ երեխաների մայր, երիտասարդ մեկ այլ բնակչուհի ասաց, որ բացարձակ չեն օգտվում այդ ջրից, ստիպված են ամեն օր այլ թաղամասից ջուր բերել։

Իսկ հարցին, թե արդյոք ահազանգել են «Երևան Ջուր», բնակչուհին պատասխանեց, որ, այո՛, ահազանգել են, պատասխանել են, որ ամեն ինչ կարգին է, նման բան չկա։

Նույնը պնդեցին ևս մի քանի բնակիչներ, ասելով, որ զանգահարում են և միայն «հեքիաթ է պատմվում» «Երևան Ջրի» կողմից։