Այսօր տեղի ունեցող Կառավարության նիստում որոշում ընդունվեց Պաշտպանության նախարարությանն հաշվեկռշին գտնվող և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառել «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ–ին։

Սեյրան Օհանյանը նշեց, որ վաճառքի գինը կազմում է 30 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Նախարարը մանրամասնեց.

«Գնորդը պարտավորվում է վեց ամիս ժամկետով առնվազն 55.000 դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագրեր կնքել ՊՈԱԿ-ում փաստացի աշխատող 99 աշխատողների հետ: Պահպանել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր անվանումը և օգտագործման ուղղվածությունը, տասը տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովել Կառավարության հայտով համապատասխան նշանակություն ունեցող միջոցառումներին»: