Օգոստոսի 16-ին, ժամը 18.53-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» հիվանդանոցային համալիր են տեղափոխվել Եղիազարյան փողոցի թիվ 22 տան բնակիչներ Ա. (ծնվ.2010թ.), Մ. (ծնվ.2010թ.) և Ա. (2011թ.) Ն.-երը: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: