Fox ռադիոկայանը հարցազրույց է  կազմակերպել հայ անվանի գրող, տարբեր գրքերի հեղինակ Փիթեր Բալաքյանի հետ հայերի ցեղասպանության պատմության, հայ-թուրքական հարբերությունների և ԱՄՆ դերի մասին կողմերին հաշտեցնելու հարցում:

Փիթեր Բալաքյանը, որի 2003 թվականին լույս տեսած «Այրվող Տիգրիս: Հայոց ցեղասպանությունը և Ամերիկայի արձագանքը» գիրքը New York Times պարբերականի կողմից ճանաչվել է տարվա լավագույն գիրք, հարցազրույցը սկսվել է  մի փոքր պատմական ակնարկով, թե ինչպիսի դեպքեր էին նախորդում ցեղասպանությանը և ինչն էր հայերի պահանջը:

Fox ռադիոյի հաղորդավար Վիփ Ջոշվելի այն հարցին, թե ինչպիսի դեր է ունեցել Ամերիկան ցեղասպանության տարիներին Բալաքյանը պատասխանել է, որ հակառակ բազմաթիվ հոդվածների և հաշվետվությունների ցեղասպանության մասին ոչ մի անգամ կառավարական միջամտություն տեղի չի ունեցել:

Ջոշվելի այն հարցին, որ կարծես երկու կողմերն էլ համաձայնվում են, որ այդպիսի դեպքեր տեղի են ունեցել և կարծես խնդիրը այդ դեպքերի նկարագրության և այն որպես ցեղասպանություն որակելու մեջ է, Բալաքյանը պատասխանել է, որ ցեղասպանություն բառը ստեղծվել է լեհ իրավաբան Ռաֆայել Լեմպկինի կողմից և 1949 թվականի ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանության մասին բանաձևով այն ստացել է օրենքի կարգավիճակ: Բալաքյանը նաև նշել է, որ հենց Լեմպկինը առաջին անգամ հայերի ցեղասպանությունը ներկայացրել է որպես այդպիսին: «Պետք է նշել, որ միայն Թուրքիայում է ցեղասպանություն բառը տաբու, մյուս պետություններում օգտագործվում է այդ բառը: Աշխարհի տարբեր վայրերում տարբեր գիտնականներ ընդունում են որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը եղել է հայերինը: Ուստի ես մտածում եմ, որ դա Թուրքիայի խնդիրն է հաշվի նստել իր պատմության հետ»,- պատասխանել է Բալաքյանը:

Թե ինչպես են թուրքերը նկարագրում այդ դեպքերը Բալաքյանը պատասխանել է, որ Թուրքիայից եկող ամեն ինչ կեղծիք է և խուսափում պատասխանատվությունից: Թուրքիան նշում է, որ այդ դեպքերը տեղի են ունեցել առաջին աշխարհամարտի տարիներին և եթե իրականում տեղի են ունեցել սպանություններ, ապա միայն տեղական մակարդակով, որը կապ չունի կառավարության հետ:

Այն հարցին, թե արդյոք թուրք հասարակության վերաբերմունքը համապատասխանում է կառավարության դիրքորոշման հետ, Բալաքյանը պատասխանել է, որ ամեն տարի ավելի շատ մարդիկ են Թուրքիայում սկսում հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Այդ մարդկանց թվում կարել է նշել նաև Թուրքիայում ազգային փոքրամասնություն կազմող քրդերին և ալևիներին: Այս տարի ավելի շատ թվով և տարբեր վայրերում տեղի ունեցեն արարողություններ կապված հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին,որը մեծ քայլ էր դեպի առաջ: Ստամբուլում տեղի ունեցած դեպքեր ավելի պաշտոնական և ազատ բնույթ էին կրում: Շատ կարևոր է հայկական համայնքի համար, որ Թուրքիայում գոյություն ունի իրական ժողովրդավարական հասարակություն:

Բալաքյանը, անդրադառնալով հայ-թուրքական ներկա հարաբերություններին, նշել է, որ Հայաստանը և Թուրքիան այժմ դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն: Թուրքիան արգելափակել է Հայաստանի հետ սահմանը: Առաջին հարցը ցեղասպանությունն է, իսկ երկրորդը` քաղաքական հարցը և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունները Ղարաբաղի հակամարտության հարցի շուրջ: Կողմերի հաշտեցման համար առաջին քայլը Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումն է, քանի որ ցեղասպանության մերժողական քաղաքականությունը ցեղասպանության վերջին փուլն է:

Վերջում Բալաքյանը անդրադարձել է Ամերիկայի դերին կողմերին հաշտեցման հարցում: Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց հայերի ցեղասպանությունը և այն հանձնեց Կոնգրեսին, որպեսզի այնտեղ նույնպես հաստատվի, սակայն Թուրքիան օգտագործեց իր բոլոր դիվանագիտական միջոցները այն չհաստատելու համար: Ամերիկան ունի այն ուժը, որ կարող է միջազգային մյուս պետությունների ուշադրությունը դարձնել ցեղասպանության ճանաչմանը: 2008 թվականին Օբաման, հանդես գալով Թուրքիայի խորհրդարանում, կոչ արեց վերջինիս ավելի ազնիվ վերաբերվել 1915 թվականի դեպքերին: ԱՄՆ և Թուրքիան խոշոր ռազամավարական դաշնակիցներ են, սակայն այս քայլերը կարելի է համարել այդ ուղղությամբ կատարված  առաջինները: