Արմավիրի մարզում, այսօր, հուլիսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։10-ի սահմաններում Արգավանդ-Արազափ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում 24-ամյա Սահակ Վ․-ն իր վարած Opel Astra մակնիշի 35 TD 025 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Սահակ․ Վ,-ն, նրա ուղեւորներ՝ 39-ամյա Քնքուշ Ք․-ն, 48-ամյա Արմենուհի Խ․-ն, 57-ամյա Ռոզա Ս․-ն եւ 50-ամյա Լիաննա Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։