Արմավիրի մարզում օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15:30-ի սահմաններում Մուսալեռ գյուղի Թեքեյան փողոցում բախվել են նույն գյուղի բնակիչներ, 32-ամյա Վահագն Հ.-ի վարած ГАЗель մակնիշի 35 GO 069 համարանիշի եւ 22-ամյա Հովհաննես Գ.-ի վարած Opel մակնիշի 35 ZV 203 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Opel-ի ուղեւորներ, Մուսալեռ գյուղի բնակիչներ, 27-ամյա Սարգիս Գ.-ն, 50-ամյա Սյուզանն Ղ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Բախման հետեւանքով Opel-ը կողաշրջվել է: