Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները կրկին մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:

Կատարում ընթացող տարվա վերջին մրցաշարում գերծանր քաշային Գոռ Մինասյանը երկամարտի 424 կգ արդյունքով դարձել է մրցաշարի հաղթող, իսկ ընտրանու անդամ Ռուբեն Ալեքսանյանը 416 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:

Նախօրեին աշխարհի գավաթակիր էր դարձել կանանց ընտրանու անդամ Տաթև Հակոբյանը: