Ձմեռային տրանսֆրային պատուհանի մեկնարկից առաջ հեղինակավոր transfermarkt.com կայքը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները:

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկը լխավորում է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի 20-ամյա հարձակվող Կիլիան Մբապպեն: SHANTNEWS-ը արդեն ներկայացրել է ամենաթանկ 100 ֆուտբոլիստների ցանկը:

Հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները ևս փոփոխվել են: Ամենաթանկ հայ ֆուտբոլիստը շարունակում է մնալ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու ավագի տրանսֆերային արժեքը մնացել է նույնը՝ 25 մլն եվրո:

Զգալի ավելացել է գերմանական «Հոֆենհայմի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի տրանսֆերային գինը: 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ավելացել է 1 մլն եվրոյով, և հիմա կազմում է 4 մլն եվրո: Մեր ընտրանու ֆուտբոլիստներից տրանսֆերային գնի աճ են ունեցել նաև Վարազդատ Հարոյանը՝ +300 հազար եվրո (տրանսֆերայն արժեքը կազմում է 1.2 մլն եվրո), Տիրան Բարսեղյանը՝ +250 հազար եվրո (1 մլն եվրո), Կամո Հովհաննիսյանը՝ +150 հազար եվրո (850 հազար եվրո), Էդգար Բաբայանը՝ +150 հազար եվրո (600 հազար եվրո):

Հայ ֆուտբոլիստներից շատերի մոտ տրանսֆերային արժեքը նվազել է: Ամենամեծ անկումը եղել է Մրկոս Պիզզելիի մոտ, 35-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը նվազել է 500 հազար եվրոյով և հիմա կազմում է 500 հազար եվրո:


Հայ ամենաթանկ 20 ֆուտբոլիստները՝

Հենրիխ Մխիթարյան 25 մլն եվրո (չի փոփոխվել)
Սարգիս Ադամյան 4 մլն (+1 մլն)
Վարազդատ Հարոյան 1.2 մլն (+ 300 000)
Տիգրան Բարսեղյան 1 մլն (+250 000)
Կամո Հովհաննիսյան 850 հազ. (+150 000)
Անդրե Չալըշր 800 հազ. (չի փոփոխվել)
Էդգար Բաբայան 600 հազ. (+150 000)
Նորբերտո Բրիասկո 600 հազ. (+100 000)
Յուրա Մովսիսյան 500 հազ. (-300 000)
Ալեքսանդր Կարապետյան 500 հազ. (+100 000)
Գևորգ Ղազարյան 500 հազ. (-250 000)
Մարկոս Պիզզելի 500 հազ. (-500 ooo)
Հովհաննես Համբարձումյան 400 հազ. (չի փոփոխվել)
Իվան Յագան 400 հազ. (-100 000)
Պետրոս Ավետիսյան 400 հազ. (չի փոփոխվել)
Էրիկ Վարդանյան 350 հազ. (չի փոփոխվել)
Արթուր Սարկիսով 300 հազ. (-100 000)
Արազ Օզբիլիս 300 հազ. (-50 000)
Ժորդի Մոնրոյ Արարատ 300 հազ. (-50 000)
Տարոն Ոսկանյան 275 հազ. (չի փոփոխվել):