Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ նվաճեց Նիցայում տեղի ունեցած Գրան Պրի մրցաշարում: Եզրափակչում նա 3:1 հաշվով հաղթեց Արդբեջանի ներկայացուցիչ Օրխան Նուրիևին:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Կարապետ Չալյանը նվաճեց արծաթե մեդալ: