«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի և նրա դստեր՝ 13-ամյա Ջիաննա Մարիա-Օնորենի ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է ևս 8 մարդ, այդ թվում ուղղաթիռի հայ օդաչուն՝ Արա Զոբայանը, գրում է CBC կայքը։ Ողբերգության հնարավոր պատճառը համարում է վատ տեսանելիությունը, քանի որ այդ օրը Կալիֆորնիայում եղել է սաստիկ մառախուղ: Հայտնի է, որ ուղղաթիռն օդ է բարձրացել և ուղևորվել դեպի Թաուզանդ-Օքս քաղաք: Սակայն 15 րոպե անց, երբ Գլենդեյլի շուրջ 10 պտույտ է կատարել և բախվել Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին: