Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը ծնկի վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մյունխենի «Բավարիայի» դեմ արտագնա հանդիպմանը Սարգիս Ադամյանը հայտավորված չէր։ «Հոֆենհայմը» պարտվել է 3։4 հաշվով եւ դուրս մնացել պայքարից։ Հայ ֆուտբոլիստի վնասվածքի եւ ապաքինման ժամկետի մասնին մանրամասներ առայժմ չկան։

Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի» լավագույն խաղացողը հունվարի հանդիպումների արդյունքում։