Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հետեւում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եւ կատալոնական ակումբի ղեկավարության տարաձայնություններին եւ պայմանագիր կառաջարկի 32-ամյա ֆուտբոլիստին, եթե նա որոշի ամռանը հեռանալ, հաղորդում է ESPN-ը։

«Բարսելոնայի» հետ պայմանագրով Մեսին իրավունք ունի ամեն մրցաշրջանից հետո միակողմանի խզել համագործակցությունը։

Մեսին լավ հարաբերությունները ունի «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի, մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնի եւ կառավարիչ Ֆերան Սորիանոյի հետ։ Երեքն էլ նախկինում նույն պաշտոններն են զբաղեցրել «Բարսելոնայում»։

«Մանչեսթեր Սիթին» այն քիչ ակումբներից մեկն է, որը հնարավորությունից ունի Մեսիին վճարել տարեկան 50 միլիոն ֆունտ ստերլինգ։