Իտալիայի առաջնության 23-րդ տուրում տեղի ունեցավ հռչակավոր միլանյան դերբին «Ինտերի» եւ «Միլանի» միջեւ։

4։2 հաշվով առավելության հասավ իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը, թեեւ առաջին խաղակեսից հետո «Միլանը» հաղթում էր 2։0 հաշվով։ Գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։

Երկրորդ խաղակեսում «Ինտերը» կարողացավ չորս գոլ խփել եւ հասնել կամային հաղթանակի։

«Ինտերը» 54 միավորով հավասարվեց Թուրինի «Յուվենտուսին» եւ գոլերի տարբերությամբ բարձրացավ առաջին տեղ։ «Միլանը» 10-րդն է՝ 32 միավոր։

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ինտեր» - «Միլան»՝ 4։2 (տեսանյութ)

Մարսելո Բրոզովիչ, 51, Մատիաս Վեսինո Ֆալերո, 53, Ստեֆան դե Վրեյ, 70, Ռոմելու Լուկակու, 90+2 - Անտե Ռեբիչ, 40, Զլատան Իբրահիմովիչ, 45+1