Մարզիչն ու ՀՖՖ նախագահը մի քանի անգամ հանդիպել են, որից հետո որոշվել է խզել պայմանագիրը։

 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ երկկողմանի համաձայնության են եկել: Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Աբրահամ Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՖՖ նախագահը շնորհակալություն է հայտնել Աբրահամ Խաշմանյանին բարդ իրադրությունում հավաքականի ղեկը ստանձնելու համար և հաջողություն է մաղթել մարզչական հետագա կարիերայի ընթացքում:

Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի մոտ ապագայում: