Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 7-1 հաղթեց Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոզ Կախելաշվիլուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Այսպիսով, Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Արթուր Ալեքսանյանը հաղթել է Եվրոպայի առաջնություններում 2012, 2013, 2014, 2018 թվականներին: Գյումրեցի մարզիկ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, երեք անգամ էլ հաղթել է աշխարհի առաջնություններում` 2014, 2015, 2017 թվականներին: