Չեմպիոնների լիգայում փետրվարի 18-ին կմեկնարկի 1/8 եզրափակիչը։ Առաջին հանդիպումները կանցկացնեն Մադրիդի «Աթլետիկոն» ու անգլիական «Լիվերպուլը» եւ Դորտմունդի «Բորուսիան» ու Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն։

Առաջին դիմակայությունում բուքմեյքերները որոշակի առավելություն են տալիս Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․15 գործակցով։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած «Աթլետիկոյի» հաղթանակի գործակիցը 3․60 է, ոչ ոքի արդյունքինը՝ 3․20։

«Բորուսիա» - ՊՍԺ դիմակայությունում չնչին առավելություն է կանխատեսվում գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած փարիզյան թիմին՝ որի հաղթանակի գործակիցը 2․25 է։ Դորտմունդյան ակումբի հաղթանակի հնարավորությունը գնահատվում է 2,80, ոչ ոքի արդյունքինը՝ 3․90 գործակցով։

Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին։