Իրանում ավարտվեց «Կասպյան Գավաթ» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի 6 ներկայացուցիչ։

Մեր շախմատիստներից Գևորգ Հարությունյանը, ով մեկնարկային 6 տուրերում տոնել էր 6 հաղթանակ, վերջին 3 տուրերում վաստակեց միայն 1 միավոր և արդյունքում գրավեց միայն 3-րդ հորիզոնականը։

Հայաստանի մասնակիցներից հաջող ելույթ ունեցավ նաև Սիրանուշ Ղուկասյանը, ով վաստակեց 6 միավոր, ինչը լավագույն արդյունքն էր կանանց պայքարում։ Պատանի շախմատիստուհի Աստղիկ Հակոբյանը 26 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը։

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։