«Ռոմայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է «Լեչչեի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցման անիմացիոն տեսանյութը: Այն արդեն մեծ թվով դիտումներ է գրանցել:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը ստացել էր ամենաբարձր գնահատականներից մեկը` 8,63 ու նաև քվեարկության արդյունքում խաղի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել: