Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի կատալոնական «Բարսելոնայի» հետ առաջիկա հանդիպման մասին:

«Մենք բազմաթիվ անգամ խաղացել ենք «Բարսելոնայի» դեմ և գիտենք՝ ինչպես հաղթել այդ թիմին: «Բարսելոնան» շատ դժվար մրցակից է, քանի որ շատ է վերահսկում գնդակը և դժվարությամբ է այն հանձնում մրցակցին:


Մեսին ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, սակայն ես հույս ունեմ, որ կիրակին լավ օր չի լինի նրա համար»,- Ռամոսի խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա մարտի 1-իn`Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: