«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 43-րդ անգամ մասնակցեց Սուպերկլասիկոյին։ Նա այդ ցուցանիշով գերազանցել է կատալոնական թիմի նախկին կիսապաշտպան, իսպանացի Չավիի ակումբային ռեկորդը՝ 42 հանդիպում։

Սուպերկլասիկոյի ռեկորդակիրը Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսն է՝ 44 հանդիպում։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Ռեալը» հաղթել է 2։0 հաշվով։