Մխիթարյանն օր օրի բարելավում է իր խաղը: Այս մասին հայտնել է «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Ա Սերիայի 26-րդ տուրի՝ «Կալյարի»-ի հետ խաղից հետո՝ խոսելով թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղի մասին։

«Նա շատ կարևոր խաղացող է մեզ համար:

Արդյո՞ք Մխիթարյանն ու Պելեգրինին կարող են խաղալ իրար հետ. սա խնդիր է, որին մարզիչները բախվում են՝ չցանկանալով, որ ինչ-որ խաղացող բաց թողնի հանդիպումը:

Մենք դեռ շատ խաղեր ունենք անցկացնելու և բոլոր խաղացողները հնարավորություն կստանան, բայց ավելի շատ կխաղան լավագույնները»,-ասել է Ֆոնսեկան։ Այս մասին հաղորդում է «Ռոմա»-ի պաշտոնական կայքը:

Նշենք, որ «Ռոման» 4:3 հաշվով հաղթեց «Կալյարի»-ին, իսկ Մխիթարյանը գոլ ու գոլային փոխանցում գրանցեց իր ակտիվում: